Երևանում վաղ առավոտյան Mercedes Sprinter–ը հետիոտնային անցման վրա մահացու վրաերթի է ենթարկել 72–ամյա տղամարդու

04.11.2026, 10:37
Այսօր առավոտյան ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում
Երևանում վաղ առավոտյան Mercedes Sprinter–ը հետիոտնային անցման վրա մահացու վրաերթի է ենթարկել 72–ամյա տղամարդու

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07:25-ի սահմաններում 64-ամյա Գեղամ Հ.-ն, իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 72-ամյա Գուրգեն Կ.-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք նաև․ Ավելի քան 22,5 հազ․ խախտում՝ մեկ շաբաթում․ ՀՀ–ում հարյուրավոր ոչ սթափ վարորդներ են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)