Ավելի քան 22,5 հազ․ խախտում՝ մեկ շաբաթում․ ՀՀ–ում հարյուրավոր ոչ սթափ վարորդներ են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

03.11.2026, 16:37
430 ոչ սթափ վարորդ, 521 առանց վարորդական իրավունքի անձ․ պարեկների մեկշաբաթյա ստուգումների արդյունքները․ ՎԻԴԵՈ
Ավելի քան 22,5 հազ․ խախտում՝ մեկ շաբաթում․ ՀՀ–ում հարյուրավոր ոչ սթափ վարորդներ են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4786 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 ավտոմեքենա, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 146 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 106 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 1650, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 90, վարելու ընթացքում ծխելու՝ 523, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 171, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 99 և 1554 այլ իրավախախտում։

21 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 84-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Արտաքին լուսային սարքերի անսարքության 57 և մգեցված դիմապակիով կամ կողային ապակիներով վարելու 112 խախտում է արձանագրվել։ Բացի այդ, տարբեր հիմքերով Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 119 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 17760 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 234 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 284 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 415 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 95, չամրակապված վարելու՝ 4304, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 629, վարելու ընթացքում ծխելու՝ 1118, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 986, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 172, արագության գերազանցման՝ 1669 և 6679 այլ իրավախախտում։

172 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 781-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Արտաքին լուսային սարքերի անսարքության 343 և մգեցված դիմապակիով կամ կողային ապակիներով վարելու 302 խախտում է արձանագրվել։ Բացի այդ, տարբեր հիմքերով Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 51 անձ։