Հայաստանում հարցվածների 26,7 %-ը քաղաքական իրավիճակը գնահատել է շատ լարված

30.04.2026, 13:37
Հայաստանում հարցվածների 26,7 %-ը քաղաքական իրավիճակը գնահատել է շատ լարված,  հայտնել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը
Հայաստանում հարցվածների 26,7 %-ը քաղաքական իրավիճակը գնահատել է շատ լարված

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում հարցվածների 26,7 %-ը քաղաքական իրավիճակը գնահատել է շատ լարված, հայտնել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ հարցվածների 16,5%-ը Հայաստանում քաղաքական իրավիճակը գնահատել է լիովին հանգիստ, 24,8%-ը՝ ավելի շուտ հանգիստ, 26,3%-ը՝ ավելի շուտ լարված։ 

Հարցվածների 5,6%-ը, ըստ Նավասարդյանի, դժվարացել է պատասխանել այդ հարցին։ 

Ապրիլի 27-29 Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1101 քաղաքացի: