Եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ու՞մ կընտրեին հայաստանցիները․ հարցման արդյունքներ

30.04.2026, 15:04
ՀՀ–ում անցկացված հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեին, եթե ԱԺ ընտրությունները լինեին այս կիրակի
Եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ու՞մ կընտրեին հայաստանցիները․ հարցման արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեին, եթե ԱԺ ընտրությունները լինեին այս կիրակի։

Ինչպես հայտնել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հարցվածների 26,7%-ը նշել է, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 14,1%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի։ Առաջատարների եռյակը եզրափակում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 8,2%

Հարցվածների 7,5%-ը նշել է, որ կքվեարկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին, 4,2%-ը՝ «Միասնության թևեր» կուսակցության, 3,1%-ը՝ «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության, 2,7%-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին։

Հարցվածների 2,3%-ը նշել է, որ կքվեարկեր «Հայաստանի շնորհապետական» կուսակցության, 1,9%-ը «Նոր ուժ» կուսակցության, 1,7%-ը՝ «Հանրապետություն» կուսակցության, 1,1%-ը՝ «Քրիստոնեա - Ժողովրդավարական կուսակցության» օգտին։ 

Հարցվածների 0,7%-ը նշել է, որ կքվեարկեր «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության, 0,6%-ը՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցության, 0,4 %-ը՝ «Ալյանս» կուսակցության, 0,4%-ը՝ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության, 0,4%-ը՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության, 0․3%-ը՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության, 0․3%-ը՝ Ռեֆերմիստների կուսակցության, 0․3%-ը՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ։ 

Հարցվածների 8,3%-ը հրաժարվել է պատասխանել, 8%-ը դժվարացել է պատասխանել։ 1,3%-ը նշել է, որ կփչացնի քվեաթերթիկը, իսկ 5,7%-ը նշել է, որ ընդհանրապես չի քվեարկի։ 

Հարցվածների 57,5%-ը նշել է, որ միանշանակ կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, 13,2%-ը՝ ավելի շուտ այո, 8,3%-ը՝ ավելի շուտ ոչ, 9․9%-ը՝ միանշանակ ոչ, իսկ 11․2%-ը դժվարացել է պատասխանել։

Հերթական ԱԺ ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին։