Ինչու՞ չի բացվում Հայաստան-Թուրքիա սահմանը․ Ալեն Սիմոնյանը պարզաբանում է

24.09.2026, 13:14
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու չի բացվում Հայաստան-Թուրքիա սահմանը
Ինչու՞ չի բացվում Հայաստան-Թուրքիա սահմանը․ Ալեն Սիմոնյանը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու չի բացվում Հայաստան-Թուրքիա սահմանը։

«Ես ավելի շատ կապում եմ դա Հայաստան և Ադրբեջանի միջև եղած գործընթացների ավարտի և, այսպես ասած, անդառնալիության կետի անցման հետ, որը, ըստ իմ գնահատականի, միանշանակ մոտ ապագայի խնդիր է»,- ասաց Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ։

Նրա գնահատմամբ՝ այդ «անդառնալիության կետն» ու սահմանը բացելը մոտ ապագայի խնդիր են։

«Որևիցե նախադրյալ չկա, որ ես կարծեմ այդ հարցը չի լուծվի կամ հավելյալ կձգձգվի»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Միաժամանակ Սիմոնյանը շեշտեց, որ խոսքը հենց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին չէ։

«Ես չեմ ուզում ինչ-որ մի բանի վրա ֆիքսվենք, բայց եկեք արձանագրեք, որ նաև Թուրքիայի կողմից աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ»,- ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ Թուրքիայի տարածքում ևս գործընթացներ են տեղի ունենում, որոնք միտված են ենթակառուցվածքների վերականգնմանը։

«Մեր գործարարներն են գնում այնտեղ։ Պրոցես է, որը դրական ընթացք ունի»,- նշեց ԱԽ քարտուղարը։