600 մլն դրամ կտրամադրվի «Հրազդան» մարզադաշտը միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներով ապահովելու նպատակով

24.09.2026, 18:08
Հիմնավորման համաձայն՝ 2027 թ.-ին ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման շրջանակում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները
600 մլն դրամ կտրամադրվի «Հրազդան» մարզադաշտը միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներով ապահովելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կառավարության որոշմամբ 600 միլիոն դրամ կտրամադրվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար անհրաժեշտ աշխատանքների նպատակով։

Մասնավորապես, գումարը նախատեսվում է վազքուղու, անհրաժեշտ ենթակառուցվածքների, ինչպես նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղու վերակառուցման/վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար։

Հիմնավորման համաձայն՝ 2027 թ.-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման շրջանակում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները։