Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր

24.09.2026, 22:28
Կողմերը մտքեր են փոխանակել կազմակերպության գործունեությանը և վերջինիս կարողությունների ամրապնդմանը վերաբերող հարցերի շուրջ
Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը և տեղի ունեցող զարգացումներին առնչվող թեմաներ:

Ինչպես նշվում է ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրության մեջ, զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին։

Կողմերը մտքեր են փոխանակել կազմակերպության գործունեությանը և վերջինիս կարողությունների ամրապնդմանը վերաբերող հարցերի շուրջ: