Հայ շախմատիստները կմասնակցեն ԱՄԷ-ում կայանալիք մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը
02.11.2026,
19:06
Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 5-ից 6-ը՝ 13 խաղափուլով
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստները կմասնակցեն ԱՄԷ-ում՝ 2026 թվականի նոյեմբերի 2-ից 6-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում կայանալիք մինչև 20 տարեկանների պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը։
Ինչպես ներկայացնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան, Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանն ու Ալեքս Սահակյանը։
Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ը՝ 9 խաղափուլով:
Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 5-ից 6-ը՝ 13 խաղափուլով:

