«Արան դու ես». ԱԺ-ում իրավիճակը լարվեց, վիճաբանությունն ու քաշքշուկը վերածվեցին զանգվածային ծեծկռտուքի (ՎԻԴԵՈ)
29.10.2026,
11:00
Ազգային ժողովում իրավիճակը լարվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանն ընդհատեց նրան։
«Արան, դու ես», - ասաց Չախոյանը՝ դիմելով Կարապետյանին։
Դրանից հետո պատգամավորների մեծ մասը մոտեցան ամբիոնին, և դահլիճում քաշքշուկ սկսվեց։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սկզբում հայտարարեց, որ ընդմիջում չի հայտարարի, սակայն ավելի ուշ որոշեց ընդմիջում հայտարարել։

