Երևան — Միներալնիե Վոդի օդանավը տագնապի ազդանշան է տվել, օդանավում կարող է լինել ավելի քան 100 մարդ․ ԶԼՄ

29.10.2026, 15:49
Երևան — Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը Հայաստանից թռիչքից կարճ ժամանակ անց տագնապի ազդանշան է տվել
Երևան — Միներալնիե Վոդի օդանավը տագնապի ազդանշան է տվել, օդանավում կարող է լինել ավելի քան 100 մարդ․ ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության Երևան — Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը Հայաստանից թռիչքից կարճ ժամանակ անց տագնապի ազդանշան է տվել, հայտնում են ռուսական աղբյուրները:

Baza Telegram-ալիքի տեղեկություններով՝ օդանավը սկսել է շրջադարձ կատարել դեպի մեկնման օդանավակայան: Նախնական տվյալներով՝ օդանավում կարող էր գտնվել շուրջ 108 մարդ:

Ավելի ուշ ՏԱՍՍ-ը, հղում անելով ավիադիսպետչերներին, հայտնել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում: Տագնապի ազդանշան տալու պատճառները դեռևս անհայտ են: Ուղևորների և անձնակազմի վիճակի մասին տեղեկությունը ճշտվում է:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձում է կապ հաստատել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներկայացուցիչների հետ՝ միջադեպի հանգամանքների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար: