Դատարանը ևս 2 ամսով երկարաձգել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը

29.10.2026, 14:05
Գագիկ Խաչատրյանին ուղղված մեղադրանքները վերաբերում են  առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, յուրացման, գույքի ապօրինի օտարմանն ու փողերի լվացման գործին
Դատարանը ևս 2 ամսով երկարաձգել է ՀՀ ՊԵԿ նախկին  նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Գագիկ Խաչատրյանի դատավարության մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին ուղղված մեղադրանքները վերաբերում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, յուրացման, գույքի ապօրինի օտարմանն ու փողերի լվացման գործին։

Պաշտպանական կողմը հայտարարում է նրա առողջական ծանր վիճակի մասին։ Փաստաբանի խոսքով՝ Խաչատրյանը չի կարողանում ինքնուրույն շարժվել, դատական նիստերին նրան տեղափոխում են պատգարակով՝ բժիշկների ուղեկցությամբ։