Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
06.11.2026,
10:32
Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 6-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի, Շիրակի 1, 2, 3, 4, 5 նրբանցքների, Շարուրի փողոցի, Ն.Չարբախ 1-15 փողոցների, Արարատյան 68-142/7 տների, Բագրատունյաց 6 նրբանցքի ջրամատակարարումը։
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հայտարարության մեջ։

