Այսօր շուրջ 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
30.04.2026,
10:23
Այսօր 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 30-ին ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 1, 2 նրբանցքների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

