Երևանի կենտրոնի փողոցներից մեկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկը

02.11.2026, 15:55
Երթևեկի դադարեցումը պայմանավորված է մայրաքաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսահսկման սարքերի տեղադրման աշխատանքներով
Երևանի կենտրոնի փողոցներից մեկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկը

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․   Երևանի կենտրոնի փողոցներից մեկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկը։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցը (Չարենցի 91 հասցեի հարակից հատվածը) Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհահատվածներում։

Նշվում է, որ երթևեկի դադարեցումը պայմանավորված է մայրաքաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսահսկման սարքերի տեղադրման աշխատանքներով։