Սպասվում է սառը և տեղումնառատ նոյեմբեր․ Հայհիդրոմետ
02.11.2026,
16:02
Հայհիդրոմետը ներկայացնում է 2026թ․ նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է 2026թ․ նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը։
«Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից ավել 5-10մմ-ով։ Մեզ սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր», – նշվում է հաղորդագրության մեջ։

