Երթևեկի փոփոխություն՝ Կոմիտասի պողոտայում, Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների խաչմերուկում (ՍԽԵՄԱ)
03.11.2026,
14:48
Վաղվանից Կոմիտասի պողոտայում, Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների խաչմերուկում երթևեկությունը կփոխվի․ ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 4-ից երթևեկության փոփոխություն կիրականացվի Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Նշված խաչմերուկի՝ դեպի Վաղարշյան փողոց ուղղության երթևեկելի ուղեմասի 1-ին գոտին կբաժանվի երկու գոտիների և տվյալ ուղեմասի 1-ին գոտուց երթևեկությունը կթույլատրվի միայն աջ ուղղությամբ, 2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ, 5-րդ գոտուց՝ միայն ձախ, իսկ 6-րդ գոտուց կթույլատրվի կատարել միայն հետադարձ:
Վազգեն Առաջին Վեհափառի 10 հասցեին հարակից «Կանգ-գիծ» գծանշումից մինչև նույն փողոցի 12 հասցեին հարակից ճանապարհահատված կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:


