Հայ Առաքելական Եկեղեցին ամենաբարձր դրական գնահատականն է ստացել հարցվածների շրջանում. Gallup
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում հարցվածների 73%-ը դրական է գնահատել Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։ Այս մասին հայտնել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները։
«59.1%-ը նշել է «լիովին հավանություն եմ տալիս», 13.9% նշել է «ավելի շուտ հավանություն եմ տալիս»», - նշել է Նավասարդյանը։
Երկրորդ տեղում ՀՀ զինված ուժերն են, որի գործունեությանը լիովին հավանություն է տվել հարցվածների 46.6%-ը, ևս 21.2%-ը նշել է, որ ավելի շուտ հավանություն է տալիս։
Քաղաքական գործիչների շարքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 31.1%-ը, իսկ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի գործունեությանը՝ 30%-ը։ Միաժամանակ Փաշինյանի աշխատանքը բացասական է գնահատել հարցվածների 36.5%-ը, իսկ Միրզոյանինը՝ 33.6%-ը։
Մյուս գործիչների դրական գնահատականները հետևյալն են՝«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան՝ 25.3%, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյան՝ 18.3%, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյան՝ 17.4%, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյան՝ 13.8%։
Նվազագույն դրական գնահատականը ստացել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը`13.2%։ Հարցվածների 30%-ը նշել է, որ տեղյակ չէ նրա գործունեությունից կամ ընդհանրապես չի ճանաչում նրան։
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1001 մարդ:

