ԿԸՀ–ն մերժեց ԴՕԿ և «Ալյանս» կուսակցությունների ընտրացուցակների առաջին համարների գրանցումը

03.05.2026, 12:49
ԿԸՀ–ն մերժեց ԴՕԿ և «Ալյանս» կուսակցությունների ընտրացուցակների առաջին համարներ Վարդան Ղուկասյանի և Տիգրան Ուրիխանյանի գրանցումը
ԿԸՀ–ն մերժեց ԴՕԿ և «Ալյանս» կուսակցությունների ընտրացուցակների առաջին համարների գրանցումը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ԴՕԿ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը՝ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։

Բացի այդ, հանձնաժողովը մերժեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումը հիմնավորել է այն համգանանքով, որ Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը փաստաթուղթ չեն ներկայացրել, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի են հանդիսացել և Հայաստանում են բնակվել։ 

ԱԺ հերթական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7–ին, ԿԸՀ–ն գրանցել է 19 քաղաքական ուժ՝ «Ռեֆորմիստներ, «Բոլորին դեմ եմ», «Ուժեղ Հայաստան», «Շնորհապետական», «Նոր ուժ», «Միասնության թևեր», «Բարգավաճ Հայաստան», «Ազգային ժողովրդավարական բևեռ», «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Հայ ազգային կոնգրես», «Հանրապետություն», «Քրիստոնեա-ժողովրդավարական», «Ալյանս», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» դաշինք», «Հանուն Հանրապետության», «Լուսավոր Հայաստան»։