«Հյուրընկալ, գեղեցիկ, համեղ, վառ քաղաք է՝ յուրահատուկ մթնոլորտով»․ Ալսուն կիսվել է Հայաստան կատարած առաջին այցի տպավորություններով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

03.05.2026, 10:46
Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Ալսուն առաջին անգամ այցելել է Հայաստան և կիսվել վառ տպավորություններով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
«Հյուրընկալ, գեղեցիկ, համեղ, վառ քաղաք է՝ յուրահատուկ մթնոլորտով»․ Ալսուն կիսվել է Հայաստան կատարած առաջին այցի տպավորություններով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Ալսուն առաջին անգամ այցելել է Հայաստան և կիսվել վառ տպավորություններով։

Նրան ուղեկցում են ընկերուհիները՝ Ժաննա Լևինան (Գարիկ Մարտիրոսյանի կինը) և Ելենա Ջանիբեկյանը (Արթուր Ջանիբեկյանի կինը)։

«Առաջին անգամ եղա Երևանում և մինչ հիմա տպավորությունների տակ եմ։ Այնքան հյուրընկալ, գեղեցիկ, համեղ, վառ քաղաք է՝ յուրահատուկ մթնոլորտով, և նույնիսկ չգիտեմ՝ ինչպես է ստացվել, որ @elina_janibekyan-ի և @jannalevina_martirosyan-ի հետ այսքան տարվա ընկերությունից հետո ես այստեղ երբեք չէի եղել։ Իմ սիրելի աղջիկներ, շնորհակալ եմ, որ բացահայտեցիք ինձ համար այս քաղաքը, ցույց տվեցիք այն ներսից, հոգով։ Կարծես՝ սա իմ արևոտ Հայաստան հաճախակի այցերի միայն սկիզբն է։ Շնորհակալություն», – գրել է Ալսուն Instagram-ում՝ հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր։