Քուվեյթ–Երևան ուղիղ չվերթները կվերագործարկվեն 2026 թ.-ի դեկտեմբերին. դեսպանություն

09.11.2026, 20:40
«Jazeera Airways» ավիաընկերությունը 2026 թ.-ի դեկտեմբերին կվերագործարկի Քուվեյթ–Երևան–Քուվեյթ ուղիղ չվերթները
Քուվեյթ–Երևան ուղիղ չվերթները կվերագործարկվեն 2026 թ.-ի դեկտեմբերին.  դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Jazeera Airways» ավիաընկերությունը 2026 թ.-ի դեկտեմբերին կվերագործարկի Քուվեյթ–Երևան–Քուվեյթ ուղիղ չվերթները, հայտնում է Քուվեյթում ՀՀ դեսպանությունը։

Չվերթների վերագործարկմանն ընդառաջ՝ հոկտեմբերի 5-ին դեսպանությունը, ավիաընկերության հետ համագործակցությամբ, հյուրընկալել է քուվեյթյան առաջատար զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու մրցակցային առավելությունները, ինչպես նաև ՀՀ մուտքի վիզայի ստացման ընթացակարգերը։

Կողմերը պայմանավորվել են համակարգել հետագա համատեղ աշխատանքները և նպաստել Քուվեյթ–Երևան ավիաուղղության առաջխաղացմանը։