Փաշինյանը Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը

09.11.2026, 18:10
Փաշինյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են համագործակցությունը էներգետիկայի, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում
Փաշինյանը Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին քննարկել են երկու երկրների միջև սահմանային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այս հարցերը քննարկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյանը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը և կարևորել Հայաստան–Իրան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։

Վարչապետը նշել է, որ երկու երկրները հաջողությամբ իրականացնում են համատեղ ծրագրեր տարբեր ուղղություններով, որոնք նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը։

Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները՝ ընդգծելով Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։