Իսպանիայում երկու արագընթաց գնացք է բախվել․ հաղորդվում է 46 զոհի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Իսպանական Տոլեդո նահանգում չորեքշաբթի առավոտյան բախվել են երկու մարդատար արագընթաց գնացքներ: Sur in English պարբերականի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 46-ի: Զոհվածների մասին տեղեկությունը ճշտվում է, փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսպանական երկաթուղային ենթակառուցվածքների Adif օպերատորին, վթարը տեղի է ունեցել Մադրիդ–Անդալուսիա գծում: Բախմանը մասնակցել են պետական Renfe ընկերության AVE գնացքը և մասնավոր Iryo օպերատորի գնացքը։
El País-ի և RTVE-ի փոխանցմամբ՝ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:54-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 11:54-ին), երկաթուղային գծի 118-րդ կիլոմետրում՝ Ուրդա բնակավայրի մոտակայքում:
Նախնական տվյալներով՝ Renfe-ի գնացքը բախվել է ռելսերի վրա գտնվող Iryo-ի գնացքին: Արդյունքում վերջինիս երկու վագոնները դուրս են եկել ռելսերից և ընկել լանջից:
Երկու գնացքներում ընդհանուր առմամբ եղել է 544 ուղևոր, այդ թվում՝ մեկ մանուկ: El País-ի տվյալներով՝ սկզբում տարածքային իշխանությունները հաստատել են տասը մարդու մահը, ավելի ուշ հաղորդվում էր առնվազն 30 զոհի մասին: Զոհերի վերջնական թիվը դեռևս պարզված չէ:
Տեսանյութը՝ հղումով

