Արագածոտնում 5–ամյա երեխան բենզին է լցրել մանղալի վրա և այրվածքներ ստացել

12.05.2026, 10:59
5–ամյա երեխան բակում խաղալիս մանղալի վրա բենզին է լցրել և այրվածքներ ստացել
Արագածոտնում 5–ամյա երեխան բենզին է լցրել մանղալի վրա և այրվածքներ ստացել

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի, կրծքավանդակի, որովայնի և զույգ վերին վերջույթների շրջանում 2, 3 աստիճան, մոտավոր 20 տոկոս մարմնի մակերեսի այրվածքներ» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ տուժածը Արագածոտնի մարզի բնակիչ 5-ամյա Կ․ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 19։30-ի սահմաններում Կ. Մ․-ն իրենց տան բակում խաղալիս խորովածի համար նախատեսված մանղալի վրա բենզին է լցրել և հրկիզել, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։