Երևանում շտապօգնության մեքենան ինսուլտով հիվանդին տեղափոխելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին

09.11.2026, 14:51
Շտապօգնության վարորդը ահազանգել է շտապ օգնություն և ժամանած բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց
Երևանում շտապօգնության մեքենան ինսուլտով հիվանդին տեղափոխելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/․ Երեկ՝ նոյեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 23:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Դ. Մ.-ն իր վարած շտապօգնության ավտոմեքենայով Շիրակի փողոցի 17 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես հայտնում է կայքը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Կայքը հայտնում է, որ շտապօգնության ավտոմեքենան ինսուլտով հիվանդ էր տեղափոխում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։