Գյումրիում հայտնաբերվել է մանկապղծության հոդվածով մեղադրվող ԱՄՆ 44–ամյա քաղաքացի

05.11.2026, 10:39
ԱՄՆ քաղաքացին Ինտերպոլի կողմից հետախուզվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեղադրանքով․ ՎԻԴԵՈ
Գյումրիում հայտնաբերվել է մանկապղծության հոդվածով մեղադրվող ԱՄՆ 44–ամյա քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գյումրիում հայտնաբերվել է մանկապղծության հոդվածով մեղադրվող ԱՄՆ 44–ամյա քաղաքացի, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների, ինչպես նաև ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ իրականացրած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել է 2024 թվականի ապրիլի 8-ից Ինտերպոլի կողմից միջազգային մակարդակով հետախուզվող 44-ամյա մի տղամարդ», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ քաղաքացի 44-ամյա տղամարդը հետախուզվում էր անչափահասների նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեղադրանքով։ Խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ 44-ամյա տղամարդը հոկտեմբերի 30-ին հանձնվել է ԱՄՆ իրավապահ մարմիններին։

Կարդացեք նաև․ «Զվարթնոցում» ուղևորի պայուսակից 8000 դոլար և 50 հազար ռուբլի են գողացել․ կասկածյալը ձերբակալվել է