Զեբրը դուրս է եկել Կենդանաբանական այգուց և հայտնել Մյասնիկյան պողոտայում
01.05.2026,
09:53
Զեբրը դուրս է եկել Կենդանաբանական այգու վանդակից և հայտնել Մյասնիկյան պողոտայում
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։
Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացիներ կարողացել են բռնել զեբրին, պարանը անցկացնել ոտքին ու փորձում են վերադարձնել Կենդանաբանական այգի։

