«Եվրամիությունը ձգտում է պոկել Հայաստանը Ռուսաստանից»․ ՌԴ ԱԳՆ

12.05.2026, 13:15
ՌԴ ԱԳՆ–ից նշում են, որ եվրոպացի «մասնագետները» ձգտում են բառացիորեն Ռուսաստանից «կերտել» թշնամու կերպար, ստեղծում են կեղծ պատկերացում, թե իբր Մոսկվան «դեմ է անկախ Հայաստանի կայացմանը»
«Եվրամիությունը ձգտում է պոկել Հայաստանը Ռուսաստանից»․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրամիությունը ձգտում է պոկել Հայաստանը Ռուսաստանից՝ ամրապնդելով սեփական վերահսկողությունը երկրի նկատմամբ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:

Դիվանագետի խոսքով՝ Հայաստանը Եվրամիությանն անհրաժեշտ է սեփական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար, որոնք այսօր ուղղված են Ռուսաստանի հետ դիմակայությանը:

«Տեսնում ենք, թե ինչպես են դրա համար եվրոմիութենականները փորձում օգտագործել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները: Հանրապետությունում արդեն ծավալվել են երկու առաքելություններ՝ նման այն առաքելություններին, որոնք գործարկվել են Մոլդովայում նախընտրական արշավների ժամանակ»,- նշել է նա:

«Հայտարարված նպատակները, իհարկե, կարող են վեհ հնչել, բայց գործնականում առաքելությունների նշանակությունն ակնհայտ է՝ ամրապնդել Եվրամիության վերահսկողությունը հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի և տնտեսության նկատմամբ՝ դրանով իսկ նպաստելով Մոսկվայից պոկվելուն»,- հավելել է Կալուգինը:

Ինչպես նշել է դեպարտամենտի ղեկավարը, եվրոպացի «մասնագետները» ձգտում են բառացիորեն Ռուսաստանից «կերտել» թշնամու կերպար, ստեղծում են կեղծ պատկերացում, թե իբր Մոսկվան «դեմ է անկախ Հայաստանի կայացմանը»: Բացի այդ, շարունակել է Կալուգինը, եվրոպացիներն անհիմն կերպով մեղադրում են Ռուսաստանին «հիբրիդային հարձակումների» և հանրապետության ներքին գործերին միջամտելու մեջ, «չնայած սեփական խորը ներգրավվածությունը դրանցում ինչ-որ պատճառով այդպիսին չեն համարում»:

«Այո, և ընդհանուր առմամբ, ԵՄ-ն բազմիցս բռնվել է այլ երկրներում ընտրական գործընթացները ղեկավարելու փորձերի մեջ: Նկատում ենք, թե ինչպես են այս ուղերձների տարածմանը միանում որոշ հայկական լրատվամիջոցներ և պաշտոնյաներ»,- եզրափակել է դիվանագետը:

Հայաստան-ԵՄ. Գլխավորը 

2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքին։ Ապրիլի 4-ին փաստաթուղթը ստորագրել է նախագահը։

2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կողմերը հաստատել են Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ Երևանում հայտարարել են, որ խոսքը երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական կայունությանն աջակցելու մասին է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդ որում ընդգծել էր, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ չափանիշներ, բայց առայժմ պահպանում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին։

Նրա խոսքով՝ եթե երկու ուղղությունների համատեղումն անհնար դառնա, հետագա ընտրությունը կարվի երկրի քաղաքացիների հետ միասին։

2026 թվականի մայիսի 4-ին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

Դրան մասնակցել են ԵՄ երկրների, Եվրոպայի այլ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի կրում էր «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագիրը։