Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան
09.11.2026,
11:33
Իրանի փոխնախագահը Հայաստան է ժամանել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբեր․/Նովոստի–Արմենիա/․ Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, ՀՀ- ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին ժամանել է Հայաստան։
Փուրմոհամադիին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, հայտնում է ՏԿԵ նախարարությունը։
Իրանի փոխնախագահը Հայաստան է ժամանել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակում։

