Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան

03.05.2026, 20:44
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Այցի շրջանակում նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որից հետո կմեկնարկի նրա պետական այցը։

Նախատեսված են Ֆրանսիայի նախագահի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, փաստաթղթերի ստորագրման արարողություն, համատեղ հայտարարություններ ԶԼՄ-ների համար, ինչպես նաև այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Մատենադարան։

Մայիսի 5-ին Մակրոնը Փաշինյանի հետ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին և Վարդանանց հրապարակում կմասնակցի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» համերգին։

Մակրոնը Հայաստան է այցելել մեկ անգամ՝ 2018 թվականի հոկտեմբերին, երբ նա Երևան էր ժամանել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։