Հայաստանը և Սլովենիան ընդլայնում են քաղաքական երկխոսությունը․ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
28.10.2026,
13:27
Հայաստանի և Սլովենիայի միջև ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի և Սլովենիայի միջև ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը։
«Մեր երկկողմ աճող, ընդլայնվող օրակարգի մեջ այս հուշագիրն իր ուրույն տեղը կունենա և կօգնի մեզ առաջ մղել մեր օրակարգը», - ասել է Միրզոյանը համատեղ ասուլիսում։
Առևտրի աճ և համագործակցության նոր ուղղություններ
Նախարարի խոսքով՝ երկու երկրներն արդեն հաջողված համագործակցության փորձ ունեն մի շարք ուղղություններով և պատրաստ են զարգացնել այն՝ ընդլայնելով համագործակցությունը տնտեսության, առողջապահության, կրթության, գիտության, արդարադատության, նորարարության և զբոսաշրջության ոլորտներում։
«Այս բոլոր ոլորտներում կան և սպասվում են նոր նախաձեռնություններ», - նշել է Միրզոյանը։
Նախարարը հայտնել է, որ կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական հարաբերությունները։ Միրզոյանի խոսքով՝ այս տարվա առաջին ութ ամսում երկկողմ առևտրի ծավալները գերազանցել են նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը, սակայն դրանց ավելացման ուղղությամբ դեռ քայլեր են անհրաժեշտ, որոնք արդեն ձեռնարկվում են։
Նա նաև հայտնել է ֆինանսական ոլորտում համագործակցության և Սլովենիայի՝ հայկական նախաձեռնություններին ցուցաբերած աջակցության մասին։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Միրզոյանը նշել է, որ Կայզերին ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը, ինչպես նաև չորս հարևանների և Ռուսաստանի հետ ընթացող գործընթացները՝ ընդգծելով խաղաղության և համագործակցության զարգացման կարևորությունը։
Սլովենիան տեսնում է համագործակցության նոր հնարավորություններ
Կայզերն իր հերթին նշել է, որ այսօր կայանալու է 2 երկրների գործարարներին միավորող համաժողով, որը, ըստ նրա, կարող է հիմք դառնալ ավելի հավակնոտ և երկարաժամկետ տնտեսական գործընկերության համար։
«Մեր այսօրվա ուղերձը հստակ է․ քաղաքական բարեկամությունը պետք է վերածվի կոնկրետ հնարավորությունների մեր գործարարների և մեր ժողովուրդների համար», - ասել է Կայզերը։
Նրա խոսքով՝ Սլովենիան առաջարկում է միջազգային բիզնեսի համար բարենպաստ միջավայր, իսկ կառավարությունը ձգտում է այն դարձնել ավելի գրավիչ, կայուն, կանխատեսելի և մրցունակ։
«Կենտրոնական Եվրոպայի խաչմերուկներում է Սլովենիան: Մենք նախկինում խոսում էինք, թե որքան կարևոր է է՛լ ավելի ընդլայնել երկխոսությունը Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև, մասնավորապես՝ Հայաստանի միջև», - նշել է Կայզերը:
Նա հայտնել է նաև դեղագործության, էներգետիկայի և զբոսաշրջության, սպորտային ենթակառուցվածքների, պաշտպանությանն առնչվող տեխնոլոգիաների և ավիացիայի ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին։
Կայզերն ընդգծել է նաև, որ Սլովենիան վճռականորեն աջակցում է Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու ջանքերին։