Խուզարկություններ են տեղի ունենում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
Այս մասին հայտնել է կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը։
«Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում», – նշել է Սուքիասյանը։
Քննչական կոմիտեն ևս հանդես է եկել հայտարարությամբ։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ», – նշել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

