Ինչպե՞ս հերթագրել երեխային մանկապարտեզում. փոխվել է առցանց հարթակը (ՎԻԴԵՈ)
03.11.2026,
18:40
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ փոխվել է մանկապարտեզներում երեխաների հերթագրման համակարգը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ փոխվել է մանկապարտեզներում երեխաների հերթագրման համակարգը։
Ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության, նոյեմբերի 2-ից Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման, հերթին հետևելու և հերթից հրաժարման առցանց ծառայությունները mankapartez.yerevan.am կայքից տեղափոխվել են YES՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ։
«Նշված ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել YES հարթակ, գրանցվել կամ մուտք գործել YID միասնական մուտքի համակարգի միջոցով և ընտրել համապատասխան ծառայությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

