Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկի սահմանափակումներ
03.11.2026,
17:07
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Մ-3 միջպետական ճանապարհի կմ75+460-կմ97+020 հատվածում (Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ) միջին նորոգումից հետո կատարվում են գծանշման աշխատանքներ։ Գծանշումն իրականացվում է առավոտյան ժամը 8.00-ից մինչև 19.00։ Այդ ընթացքում նշված հատվածում հնարավոր են երթևեկության որոշակի սահմանափակումներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

