Երևան – Միներալնիե Վոդի չվերթի համար պատրաստվում է պահուստային օդանավ հիմնական օդանավի վերադարձից հետո․ Քաղաքացիական ավիացիա

29.10.2026, 19:07
Ներկայումս թռիչքին է պատրաստվում պահուստային ինքնաթիռը, որը Երևանից Միներալնիե Վոդի կտեղափոխի ավելի վաղ տեխնիկական անսարքության պատճառով վերադարձած չվերթի ուղևորներին
Երևան – Միներալնիե Վոդի չվերթի համար պատրաստվում է պահուստային օդանավ հիմնական օդանավի վերադարձից հետո․ Քաղաքացիական ավիացիա

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայումս թռիչքին է պատրաստվում պահուստային ինքնաթիռը, որը Երևանից Միներալնիե Վոդի կտեղափոխի ավելի վաղ տեխնիկական անսարքության պատճառով վերադարձած չվերթի ուղևորներին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Գերատեսչությունում նաև պարզաբանել են, որ ինքնաթիռը մեկնման օդանավակայան է վերադարձել օդորակման համակարգի հետ կապված խնդիրների պատճառով:

Ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան կոմիտեից հայտնել էին, որ «Ազիմուտ» ավիաընկերության Երևան — Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան:

Որոշ աղբյուրներ հայտնում էին, որ ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել. Կոմիտեում այս տեղեկությունը չեն մեկնաբանել: